Չեռնոգորիայում ուզում են պետականացնել եկեղեցական օբյեկտները. Ամենուր բողոքի ցույցեր են27 դեկտեմբերի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարան) պատգամավորները դեկտեմբերի լույս 27-ի գիշերը օրենք են ընդունել «Դավանանքի և համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին», որով նախատեսվում է պետականացնել եկեղեցական որոշ օբյեկտներ: Այն մեծ վեճերի պատճառ դարձավ՝ Չեռնոգորիայի ամբողջ տարածքով մեկ զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, ինչպես նաև ձերբակալվեցին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ: Ժողովրդավարական ճակատից ընդդիմադիր պատգամավորները գիշերային նիստի ժամանակ հարձակվել են խորհրդարանի խոսնակ Իվան Բրայովիչի վրա և կտրուկ պահանջել նրանից անհապաղ դադարեցնել օրինագծի քննարկումը՝ նաև մի քանի անգամ վիրավորելով նրան և իշխող կուսակցությունից այլ պատգամավորների: Խոսնակը ոստիկանություն է կանչել, որը դուրս է բերել խորհրդարանից դժգոհ պատգամավորներին, հայտնում է currenttime.tv-ին: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 27-ին 22-24 մարդ է ձերբակալվել: Շենքում օրենքի ընդունման պահին փորձել են արցունքաբեր գազ փոշիացնել: Բողոքը հիմնականում հրահրել է Սերբիայի ուղղափառ եկեղեցին: Այդ եկեղեցու սպասավորները վիճարկում են այն կետը, որով նախատեսվում է Չեռնոգորիայի սեփականությունը դարձնել կրոնական համայնքների կողմից օգտագործվող օբեյկտներն ու հողերը, եթե դրանք պատկանել են պետությանը մինչև 1918-ի դեկտեմբերի 1-ը, կամ եթե եկեղեցականները չունեն ապացույցներ, որ այդ օբյեկտները կրոնական համայնքին են պատկանում: Սերբական եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ Չեռնոգորիան փորձում է զրկել նրան մի քանի միջնադարյան վանքերից և սպառնացել են խզել հարաբերությունները երկու հարևան երկրների միջև: Նրանց սատարել է նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը դեմ է Չեռնոգորիայի եվրաինտեգրմանը: Ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ փակել են Պոդգորիցայի, Բուդվայի և այլ քաղաքների փողոցներն ու ճանապարհները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |