ՀԱՊԿ-ում քննարկել են զենքի ապօրինի վաճառքի խնդիրը22 նոյեմբերի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Հասարակական անվտանգության պայմանագրի կազմակերպության`ՀԱՊԿ-ի Քարտուղարությունում Հայաստանի ԱԱԽ ներկայացուցչի նախագահությամբ եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Տոկտասըն Բուզուբաեւի մասնակցությամբ կայացել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Աշխատավոր խմբի անդամների նիստը` ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի (ԱԽՔՀ) եւ թեթեւ ու հրաձգային զենքի, հասարակ զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, պայթուցիկ սարքերի եւ ռադիոակտիվ հումքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության` Կազմակերպության անդամ պետությունների փորձագետների ներկայությամբ:«Նիստի խնդրի ակտուալության մասին խոսում է այն, որ ներկայումս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տվյալներով, աշխարհում հաշվվում է ավելի, քան 640 միլիոն միավոր հրաձգային զենք եւ թեթեւ սպաառազինում: Ընդ որում, հրաձգային սպառազինման համաշխարհային պաշարների կեսից ավելին` 377 միլիոն միավոր, գտնվում է մասնավոր անձանց ձեռքում եւ մոտ մեկ միլիոնը` ոչ կառավարական, ապստամբական եւ ապօրինի զինված կազմավորումների ձեռքում: Ստեղծված իրադրությունը ուղղակիորեն շոշափում է ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը»,- հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը: Տոկտասըն Բուզուբաեւը ճշտել է, որ ամեն տարի Հակաթմրադեղային կազմակերպության ձեւաչափով անցկացվող «Կանալ» գործողության շրջանակներում բացի թմրադեղերից հայտնաբերվում է զգալի քանակությամբ հրաձգային զենք եւ զինամթերք: «Կանալ» գործողության անցկացման հինգ տարվա ընթացքում հայտնաբերվել է 3697 միավոր հրաձգային զենք եւ 112872 միավոր զինամթերք: Ընդ որում, միայն 2007թ. հայտաբերվել է 1,5 հազ. միավոր հրաձգային զենք եւ ավելի, քան 25 հազ. միավոր զինամթերք: Աշխատավորական խմբի անդամները օժանդակել են թեթեւ ու հրաձգային զենքի, հասարակ զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, պայթուցիկ սարքերի եւ ռադիոակտիվ հումքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության համար Կազմակերպության ձեւաչափով օպերատիվ-պրոֆիլակտիկ եւ հատուկ միջոցառումների համակարգի անցակցման ՀԱՊԿ Քարտուղարության նախաձեռնությանը: «ՀԱՊԿ-ն օպերատիվ-պրոֆիլակտիկ եւ հատուկ միջոցառումների անցկացման զգալի փորձ ունի: Մասնավորապես, Կազմակերպության ձեւաչափով արդեն երեք տարի անցկացվում են ապօրինի «Նելեգալ» տեղափոխման դեմ հակազդեցության, հինգ տարի` հակաթմրադեղային «Կանալ» գործողությունները: Վերջինիս բացի ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցում են եւս մոտ 20 երկիր»,- ճշտել է Տոկտասըն Բուզուբաեւը: Թեթեւ եւ հրաձգային զենքի ապօրինի շրջանառության դեմ հակազդեցության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների գործունեության կոորդինացման համար ծրագրվում է ստեղծել Աշխատավոր խմբի` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համապատասխան ենթախումբ, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |