Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորման որոշումը բողոքարկվել է![]() 10 հունվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչում , «Հայկական ժամանակին» տեղեկացրել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը: Փաստաբանը նշել է, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր։ «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,- ասել է նա: Պաշտպանը չի ցանկացել գործից այլ մանրամասներ հայտնել: Նարեկ Սարգսյանի կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: Նրա դեմ քրգործեր են հարուցված զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ու նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկից գծանկարներ հափշտակելու մեղադրանքներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |