Արտաշատում հնագույն ջրամատակարարման համակարգ են պեղել15 հունվարի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2019-ին հնագիտական պեղումների արդյունքում Արտաշատում հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված են գտել, որը դասվում է Հռոմեական շրջանին: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ներկայացնելով 2019-ին տարբեր հնավայրերում կատարած պեղումների արդյունքները, նշել է. «Ըստ էության, դրանք եղել են ջրանցքներ (աքվեդուկ)։ Ջրամատակարարման համակարգի տվյալ հատվածը զբաղեցնում է մոտ 1 կմ տարածք, որի վրա 20 ջրանցքների հիմքեր են բացվել»,- մեջբերում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ Արտաշատում վերջին 10-15 տարվա պեղումները վկայում են, որ այն լուրջ արքայանիստ քաղաք է եղել։ 2020-ին այդտեղ պեղումները կշարունակվեն, որ հասկանան, թե այդ տարածքում էլ ինչ է պահպանվել։ Պավել Ավետիսյանը նշել է նաև, որ Խոր Վիրապի հարևանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ գտել են հսկայական պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Ըստ նրա՝ պետք է ծրագրեր մշակեն և այս տարի արդեն այդ ուղղությամբ կոնկրետ աշխատեն։ «Պետք է հասկանանք, թե այդ տարածքում ինչպես ենք պեղումներ իրականացնելու, քանի որ դրանք սեփականաշնորհված հողեր են»,- ասել է հնագետը։ Գիտնականն անդրադարձել է նաև Արմավիրի Լեռնագոգ գյուղի տարածքում 2-3 տարի առաջ հայտնաբերված Նեոլիթյան շրջանի բնակավայրին։ Ավետիսյանի խոսքով՝ պեղումների արդյունքում գտել են ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: «Դա նշանակում է, որ մենք Հայաստանում առաջին անգամ բացել ենք վաղ Նեոլիթյան շրջանի բնակավայր, իսկ մինչ այդ Հայաստանի տարածքում ստացիոնար հնագույն բնակատեղիները հայտնաբերվել են Ակնաշենում, Մասիս բլուրում՝ թվագրված Ք.ա. 6-րդ հազարամյակով»,- ասել է գիտնականը՝ հավելելով, որ Լեռնագոգում պեղումները կշարունակվեն նաև 2020-ին: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը կարևոր ձեռքբերումներից առանձնացրել է նաև այն, որ հայ-իտալական արշավախումբը Կոտայքում Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցում պեղումների ծրագիրը ներկայացրել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը, որը Հուշարձանների պահպանության անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ Պավել Ավետիսյանը նշել է, որ 2020-ին ևս Սոլակ 1 հնավայրում պեղումները կշարունակվեն։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |