Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում

Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում

PanARMENIAN.Net - Բեյրութում առնվազն 35 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներում, հայտնում է լիբանանյան Կարմիր խաչը:

«Վիրավորվել է 35 մարդ, նրանք հոսպիտալացվել են: 10-ին տեղում է օգնություն ցուցաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Բախումներ եղել են Կորնիշ էլ Մազրա փողոցում` ոստիկանության վարչության առջև: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ձերբակալված համախոհներին: Հունվարի 15-ի երեկոյան տասնյակ ցուցարարներ սկսել են սադրել ոստիկանությանը՝ քարեր և պայթուցիկներ նետելով նրանց ուղղությամբ: Ոստիկանները, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել հանրահավաքը ցրելու և մասնակիցներին ձերբակալելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քարեր նետելով ոստիկանության ուղղությամբ՝ ցուցարարները ստիպել են ոստիկաններին նահանջել վարչության տարածք, սակայն շուտով իրավապահները կրկին գրոհի են անցել:

Մի քանի պայթուցիկ պայթել է Լիբանանում ՌԴ դեսպանության տարածքում, որը ոստիկանության վարչության դիմաց է: Դեսպանության աշխատակիցները չեն տուժել:

Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են դեռևս 2019-ի հոկտեմբերից: Չնայած Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսական և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---