Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ![]() 16 հունվարի 2020 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանին հղումով հայտնում է Aysor.am-ը։ «Գիշերվա ժամը 11-ի տվյալներով պարոն Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում», - ասել է Բաղդասարյանը։ Ավելի վաղ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր: Դատախազությունը միջնորդել էր վերանայել այն՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Արտահերթ դատական նիստ էր հրավիրվել՝ քննարկելու խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարությունը։ Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |