Կուտոյանի դին գտել է նրա կինը. Դեպքի վայրում զենք կար17 հունվարի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը, ասել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում իրենց ժամանման պահին եղել են Կուտոյանի կինը և հայրը: Տեղում նաև զենք է հայտնաբերվել, առայժմ հայտնի չէ՝ ինչ զենք է դա և ում է պատկանում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հատուկ քննչական ծառայությունից PanARMENIAN.Net ին ասացին, որ ԱԱԾ նախկին պետը ՀՔԾ-ում որևէ քրգործով որևէ կարգավիճակ չի ունեցել: Մելիքյանը նշել է, որ դեպքի հետ կապված լրացուցիչ մանրամասներ կտրվեն միայն վայրի և դիակի զննությունից հետո: Ոստիկանները զննում են նաև շենքի տարածքում գտնվող տեսախցիկները: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնից ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |