Գիտնականները պարզել են դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը18 հունվարի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը աստերոիդն էր, և ոչ թե հրաբխային ակտիվությունը։ Նրանց հետազոտությունն ի հայտ է բերում դինոզավրերի անհետացման առեղծվածը, հայտնում է Phys.org-ը։ Նախնադարյան կլիմայի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները պարզել են, որ Հնդկաստանում հրաբուխների զանգվածային ժայթքումներն ազդել են կենսոլորտի վրա դինոզավրերի անհետացումից շատ ավելի վաղ շրջանում՝ 66 մլն տարի առաջ, գրում է Lenta.ru-ն։ Հրաբխային գազի արտանետման հստակ ժամանակագրութունը հաջողվել է որոշել ծովային բրածոների հետազոտման շնորհիվ։ Մասնագետներն ուսումնասիրել են իզոտոպների բաղադրությունը կենդանիների բրածոներում և դրանց համապատասխանող փոփոխություններն ածխաթթու գազի գլոբալ խտացումներում, որից հետո կատարվել է ածխաթթու գազից կլիմայական փոփոխությունների մոդելավորում։ Պարզվել է, որ ածխաթթու գազի արտանետումները պետք է հանգեցնեին գլոբալ տաքացման Ցելսիուսի 2 աստիճանով, բայց դա բավարար չէր զանգվածային անհետացման համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել էին, որ Երկրի կենսոլորտը ուժգին ազդեցություն է ունեցել Հնդկաստանում հրաբուխների տևական ակտիվությունից։ Գիտնականները կարծում են, որ երկնաքարը վերջին գործոնն էր, որը վերջանականապես խախտեց գլոբալ համակարգի կայունությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |