ԱԻՆ․ Երկրաշարժին հաջորդած հետցնցումներն արտառոց չեն՝ խուճապի պատճառ չկա

ԱԻՆ․ Երկրաշարժին հաջորդած հետցնցումներն արտառոց չեն՝ խուճապի պատճառ չկա

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ, հայտնում է ԱԻՆ-ը։

Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա մշտադիտարկում է անում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ-ում ու Արցախում։

Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին գրանցված երկրաշարժին հետևել է 24 հետցնցում, առավելագույնը 2.4 մագնիտուդ։

Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Հունվարի 18-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք գրանցված երկրաշարժի սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---