Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը20 հունվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Արքայազն Հարրին մեկնաբանել է թագավորական տիտղոսից հրաժարվելու որոշումը՝ նշելով, որ ինքն ու կինը՝ Մեգան Մարքլը, «այլընտրանք չունեին»: Նա նշել է, որ դա դժվար որոշում էր: «Խորապես վշտացած եմ, որ ամեն ինչ դրան հանգեց: Երկար ամիսներ բանակցություններ եղան՝ փորձությունների տարիներից հետո: Գիտեմ, որ միշտ չէ, որ իրավացի եմ եղել, բայց այլ ընտրություն չունեի՝ հաշվի առնելով, թե ինչպես է ամեն ինչ զարգանում»,- ասել է Սասսեքսի դուքսը, գրում է Deutsche Welle-ն: Նա նշել է, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի գործակցությանը և իր ռազմական ասոցիացիաներին՝ բյուջետային միջոցներ չստանալով: «Ցավոք, պարզվեց, որ դա հնարավոր չէ»,- ասել է նա: Թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են հունվարի 8-ին: Նրանք հայտնեցին, որ ցանկանում են ֆինանսապես անկախ լինել թագավորական ընտանիքի բյուջեից, սահմանափակել շփումները ԶԼՄ-ների հետ, բարեգործական հիմնադրամ ստեղծել և շարունակել սատարել թագուհուն: Լուրը մոտալուտ «Մեգզիթի» մասին, ինչպես դա անվանեցին բրիտանական մամուլում, մեծ արձագաք ստացավ երկրում: Թագավորական ընտանիքի անդամները հայտարարեցին, որ վշտացած են արքայազն Հարրիի և նրա կնոջ որոշմամբ: Ապա պարզվեց, որ Սասսեքսի դուսքերն այլևս չեն համարվի «թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներ» և չեն կրի թագավորական տիտղոսը: Նրանք նաև պարտավոր են գանձարան վերադարձնել 2,4 մլն ֆունտ ստեռլինգ՝ գումարը ծախսվել է Վինձորի պալատի մոտակայքում գտնվող նրանց քոթեջի վերանորոգման վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |