ԱՄՆ Սենատում մեկնարկում է Թրամփի իմպիչմենտի գործով դատավարությունը21 հունվարի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատում մեկնարկում են նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով լսումները: 2019-ի դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը դեմոկրատ մեծամասնությունը քվեարկել էր նախագահի իմպիչմենտի օգտին՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հիմքով: Սակայն, նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան ձայների երկու երրորդը, իսկ Սենատում մեծամասնությունը հանրապաետականներ են: Այս պահին նախագահ Թրամփի գլխավոր խնդիրն ընտրազանգավածին համոզելն է, որ դեմոկրատների մեղադրանքը «վհուկների որս է», հայտնում է «Վեդոմոստին»՝ Reuters-ին հղումով: Դեմոկրատներն ուզում են լսումների ընթացքում նոր վկաներ բերել և ապացույցներ կցել, որոնք ներկայացված չեն եղել Ներկայացուցիչների պալատում քննարկման ժամանակ: Հանրապետականները պահանջում են, որ նոր վկաներ ներգրավելու գործընթացի համար քվեարկությունը կատարվի այն ժամանակ, երբ հայցվորն ու պատասխանողը ներկայացրած կլինեն իրենց առանցքային փաստերը: Ըստ դեմոկրատների՝ Թրամփը պետք է հեռացվի պաշտոնից ազգային անվտանգության և օրենքի գերակայության, ինչպես նաև 2020-ի նախագահական ընտրություններն անկախ անցկացման համար: Նախագահի կողմնակիցները նշում են, որ մեղադրանքը հակասահմանադրական է և նպատակ ունի չեղարկելու 2016-ի նախագահական ընտրության արդյունքներն ու ազդելու 2020-ի ընտրությունների վրա: Հետաքննության համար առիթ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2019-ի հեռախոսազրույցը: Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Կիևը հակակոռուպցիոն հետաքննություն սկսի դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ, ովքեր 2014–2019թթ. ուկրաինական Burisma ընկերության տնօրենների խորհրդի անդամներ էին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |