Երևանում կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին

Երևանում կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի արտաքին շերտը կոտրված է, կա կրակված գնդակ:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դատավոր Գրիգորյանն ինքն է հաղորդում տվել, որ դատարանի երկրորդ հարկում գտնվող իր աշխատասենյակի ապակու կոտրված է, գնդակի առկայության մասին՝ ևս:

Իրավապահները կատարում են անհրաժեշտ փորձաքննությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---