Հոգեմետ դեղը հետ է կանչվել դեղատներից![]() 22 հունվարի 2020 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրել է շրջանառությունից հանել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղը: Կարգադրագիրը տրվել է «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» ,«Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25 մգ/մլ, (5/1x5) ամպուլներ 1 մլ բլիստերում դեղի գրանցված պիտանիության ժամկետի (24 ամիս) ընթացքում 18-րդ ամսից հետո շեղումներ են լինում, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին: Փորձաքննության ընթացքում դեղի պիտանիության ժամկետը փոխվել է և սահմանվել 18 ամիս։ Վերջին 25 ամվա ընթացքում ներկրված սերիաներն ունեն 24 ամիս պիտանիության ժամկետ և այժմ պիտանիության ժամկետի՝ 18 ամսից քիչ ժամկետում են։ Կարգադրագիրը ստանալու օրվանից հետո՝ 7 օրյա ժամկետում, տնտեսվարողները պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հետկանչված, գրանցումը կասեցված դեղի իրացումն արգելվում է, իսկ պահպանման դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |