Փաշինյան. ՀՀ-ում ծննդատների հասանելիության հարցը պետք է լուծել

Փաշինյան. ՀՀ-ում ծննդատների հասանելիության հարցը պետք է լուծել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում անհրաժեշտ է լուծել ծննդատների հասանելիության խնդիրը և թեմայի քննարկման արդյունքում պետք է ռազմավարական պատկերացումներ մշակվեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզային մի շարք ծննդատների ֆինանսավորման կասեցմանը։

«Ասում ենք՝ ո՞նց եք պատկերացնում, որ Մարալիկում կարող է ծննդատուն չլինել, չէ՞ որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 բնակավայրեր։ Հարց՝ ինչո՞ւ էդ 25 բնակավայրում չկան ծննդատներ ու ինչո՞ւ էսօր մենք պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում լինի ծննդատուն: Որովհետև դա տրամաբանական պահանջ չԷ, որովհետև դա նույնն է, որ Երևան քաղաքում մենք պահանջենք, որ ամեն շենքի մոտ լինի ծննդատուն», - ասել է վարչապետը՝ նշելով, որ ոչինչ չի խանգարում այդ 25 բնակավայրից ծննդկանին տեղափոխել նույն հեռավորության վրա գտնվող այլ՝ Արթիկի կամ Գյումրու ծննդատուն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրեն զարմացրել է այն հանգամանքը, որ Մարալիկի ծննդատան բժիշկները գործադուլ էին անում հիվանդանոցային խալաթներով և ոտնամաններով: Փաշինյանը նշել է, որ մարզային որոշ ծննդատներում բժիշկները տարեկան իրենց միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից քիչ աշխատելով կորցնում են պրոֆեսիոլաիզմը, իսկ դա հետագայում այլ խնդիրների է հանգեցնելու:

«Ֆինանսական կրճատման մասին խոսք չկա, որովհետև Կառավարությունը վերջին երկու տարում մոտավերապես 30%-ով առողջապահության ֆինանսավորումն ավելացրել է»,- ասել է Փաշինյանը:

Մարզային առողջության 9 կենտրոնի մասով՝ 2020-ի համար պետպատվերի տեղադրման հանձնաժողովը որոշել է մերժել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների տրամադրման հնարավորությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող և ծննդօգնության կարգերի ստացման պահանջներին չհամապատասխանող հաստատությունները չեն կարող այդ ծառայությունը տրամադրել: Նախարարը նշել է նաև, որ ծննդօգնություն ցույց տվող մարզային հաստատություններում կարգերը վերանայելու գործընթացը հնարավորություն կտա լրջորեն զբաղվել նորածնային և մայրական մահացության դեպքերով: Հունվարի սկզբին բողոքի ակցիաներ են արել նախ Մարալիկի, ապա՝ Եղվարդի ծննդատների աշխատակիցները: Եղվարդի ծննդատան դեպքում որոշումը վերանայվեց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---