Մարզպետ. Տավուշում որևէ պայթյուն չի եղել, ՌԴ ավիաբազայի վարժանքներ են23 հունվարի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տարածված լուրերը, թե մարզի տարածքում ինքնաթիռ է կործանվել: Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթյուն է եղել, իսկ Ենոքավանի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել, գրում է Aysor.am-ը: «...պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», - գրել է Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա հղում է արել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը՝ ՀՀ-ում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ տարբեր բարդության թռիչքների մասին: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքների ժամանակ մշակել են Մի-8ՄՏՎ ուղղաթիռների կառավարման պարզ և բարդ տարրեր: Թռիչքներն իրականացվել են ցերեկը՝ մառախուղի և վատ տեսանելիության պայմաններում: Գործնական վարժանքներին մասնակցում է մոտ 100 զինծառայող և 30 միավոր ցամաքային ու ավիացիոն ռազմատեխնիկա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |