Փաշինյան. Կուտոյանի մահվան լուրից հետո ոստիկանությանը հրահանգել եմ արագ տեղ հասնել, որ ոչինչ չանհետանա23 հունվարի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը միայն հրահանգել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել, որ դեպքի վայից ոչ մի առարկա չանհետանա: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է հենց իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։ «Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որ քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Սա եղել է իմ միակ հրահանգը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է և այս պահին պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է: «Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»,- ասել է նա: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |