ՀՀ-ն մտադիր է տիեզերական գործունեության համար արտոնություններ սահմանել![]() 24 հունվարի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալողների համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Տիեզերական գործունեության մասին» օրինագիծը: Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության ոլորտը կարող է ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից դառնալ։ Հայաստանում այս ոլորտը կանոնակարգված չէ և օրենքը միտված է լրացնելու այդ բացը։ «Կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Աշխատանքներ են տարվել ու տարվում, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ամբողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի պես իր հետևից տանել»,- ասել է նախարարը: Աշխարհում տիեզերական ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է մոտ 250 մլրդ դոլար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |