Վարչապետ. Քաղավիացիայի կոմիտեում ինչով կարողացել` խանգարել են Ռևազյանին25 հունվարի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի որոշ պաշտոնյաներ ինչով կարողացել` խանգարել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ պաշտոնավարման հենց առաջին օրվանից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, սակայն, ՀՀ քաղավիացիայի ոլորտում փոփոխությունները փոխում են մարդկանց կյանքը: «Ձեր կյանքի փոփոխությունն այն է, որ այսօր կարող եք որոշել €50-ով թռչել Հռոմ և հետ գալ: Այս փոփոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս քաղավիացիայի կոմիտեի, որովհետև այն պահից, երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենաստոր լրատվական արշավն այդ կնոջ նկատմամբ, որոնք 90%-ով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Ռևազյանի մասին իրեն «ամենաստոր բաներն էին գրում»՝ ասելով, թե նա հանդիպումներ է ունենում Ryanair-ի պահակի, ոչ թե պաշտոնյաների հետ, ծիծաղում են ՀՀ-ի վրա: «Ազգային անվտանգության հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին, սա պարզ օրինակ է, թե ինչպես են փոփոխությունները լինում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել՝ ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների: Ինչով կարողացել են` խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են անիվների մեջ փայտ են մտցրել»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանցից որոշներն աշխատանքից հեռացվել են: Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Մասնավորապես նա նշել էր, որ որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա (airBaltic): 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |