Փաշինյան․ 2020-ին ՀՀ-ն առաջին անգամ բյուջետային աջակցության վարկեր չի վերցնի27 հունվարի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկելու և վավերացնելու է Ազգային ժողովը: «2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: 2020-ի պետբյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի մոտ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018-ի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն», - ասվում է գրառման մեջ։ 2020-ին, ընդհանուր առմամբ, նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս: Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ասուլիսում հրապարակել էր Հայաստանի մասին ավանդական 100 փաստ: Նա առանձնացրել էր այն 100 կետը, որտեղ ՀՀ-ն առաջընթաց է գրանցել՝ մշակույթից մինչև տնտեսություն, կրթությունից մինչև աշխատողների աշխատավարձի բարձրացում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |