Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մասնակցել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մասնակցել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գնացել է Ազգային ժողով՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին պատասխանելու:

Ըստ հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց աշխատանքն արդեն վճռորոշ փուլում է: Քոչարյանի խոսքով՝ այդ շրջանակում ՊՆ նախկին ղեկավարը մեծ պատրաստակամությամբ համաձայնել է ներկայանալ ԱԺ, տեղեկացնում է «Ազատության» ռադիոկայանը։

Մինչև հանձնաժողովի նիստի մեկնարկն Օհանյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

2019-ի մայիսին Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---