ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել31 հունվարի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան: Հիվանդները Զաբայկալյեից և Տյումենի շրջանից են, հայտնում է Interfax-ը: ՌԴ-ն նաև սահմանափակել է ավիահաղորդակցության բոլոր ուղղությունները Չինաստանի հետ՝ բացառությամբ «Աերոֆլոտի» չվերթները Պեկին, Շանհայ, Գունաչժոու և Հոնկոնգ: Ըստ Գոլիկովայի՝ ՌԴ-ն տարհանում է ռուսաստանցիներին չինական Ուհանից և Հուբեյ նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը: Ռուսաստանը նաև կսահմանափակի Մոնղոլիայի հետ սահմանի հատումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |