Թուրքիայի զինուժը կորուստներ ունի սիրիական Իդլիբում 3 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով Թուրքիայի զինուժը Իդլիբ նահանգում մարդկային կորուստներ է կրել: Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի 4 զինծառայող է զոհվել, իսկ 9 զինծառայող՝ վիրավորվել, գրում է Ermenihaber-ը: Նշվում է, որ թուրքական այդ զորախումբն Իդլիբ էր ուղարկվել բախումները կանխելու համար: Աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իդլիբում վերջին զարգացումների մասին խոսելիս, մեղադրել էր Ռուսաստանին ձեռք բերված համաձայնությունները չպահպանելու մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |