Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել

Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- ասվում է գրառման մեջ:

Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին հղումով, Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։

2019-ի դեկտեմբերին ոստիկանությունը խուզարկել էր Հայրապետյանի տունը: Նա ասել էր, թե խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինաշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Հայրապետյանը նաև հավելել էր, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---