Թովմասյանը՝ ՍԴ դատավորներին. Ամեն ինչ լավ է լինելու

Թովմասյանը՝ ՍԴ դատավորներին. Ամեն ինչ լավ է լինելու

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ բարձր դատարանն ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից, բախումներից զերծ պահելու համար։

«Բոլոր ժամանակներում Սահմանադրական դատարանը եղել է մեր պետության կայացման հիմքում: Իր որոշումներով, իր գործունեությամբ նպաստել է երկրում ժողովրդավարության ու իրավական պետության կայացմանը», - ասել է Հրայր Թովմասյանը, գրում է Aysor.am-ը։

«Մեզ քննադատել են, քննադատել են տեղին ու անտեղի, մասնագիտական և ոչ մասնագիտական, սրանք բնական երևույթներ են, ու եթե դրանց հիմքում չկա ուղղորդում, շահ, ապա դրանք օբյեկտիվ են: Այո, մենք նաև այդ սխալների վրա, իրոք, սովորել ենք», - ասել է նա։

Հրայր Թովմասյանը նշել է, որ այսօր էլ հեշտ ժամանակահատվածում չենք ապրում. «Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա: Ես ընդհանրապես չեմ ուզում այդ ամբողջին անդրադառնալ»:

ՍԴ ղեկավարը դատավորներին վստահեցրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։

«Իմ քայլը» խմբակցությունը 1-ին ընթերցմամբ չի ընդունելու Սահմանադրական դատարանի վերաբերյալ ԱԺ բերված նախագիծը: Հարցը կառաջարկվի հանրաքվեի դնել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ սահմանդրական փոփոխությունների մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---