Մուկուչյան. Հանրաքվեի օր նշանակելը ԿԸՀ գործառույթը չէ

Մուկուչյան. Հանրաքվեի օր նշանակելը ԿԸՀ գործառույթը չէ

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը փետրվարի 7-ին ԱԺ-ում ճեպազրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ակնկալվող հանրաքվեի ժամկետներին, ասել է, որ հանրաքվեի օր նշանակելը ԿԸՀ գործառույթը չէ:

«Ես հիմա չեմ կարող դատողություններ անել: Այս առումով օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 55-60 օր: Թե որ օրը կնշանակվի, կնշանակվի նախագահի կողմից, դա ԿԸՀ գործառույթ չէ»,- ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը:

«Հանրաքվեի օրվա նշանակումից հետո, երբ կսկսվեն գործառույթները, մենք որպես ԿԸՀ լիարժեք ծավալով կիրազեկենք նաև մեր գործառույթների մասին», – ասել է Մուկուչյանը՝ հավելելով, որ խորհրդարանում քննարկված հարցերի շրջանակը շատ լայն էր և վերաբերում էր օրենսդրական տարբեր ակտերի:

Հարցին, թե ճշտվա՞ծ է արդեն, թե ինչ ձևակերպումով է շրջանառության մեջ դրվելու քվեաթերթիկը՝ ԿԸՀ նախագահը պատասխանել է՝ դեռ ոչ:

«Այս պահին նման դատողություն անել չենք կարող: Դրանք իրավական գործընթացներ են, որ հետևում են մեկը մյուսին: Նշանակվում է հանրաքվե, դրանից հետո կսկսվեն առանձին կազմակերպչական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչություն, և այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի շուրջ է անցկացվում հանրաքվեն, որից հետո միայն հաստատվում է քվեաթերթիկի նմուշ և այն տպագրվում է», – ասել է Մուկուչյանը:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Խմբակցությունը մի քանի նախագիծ էր բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---