Լարսը փակ է․ Ռուսական կողմում 60 մարդատար մեքենա է կուտակվել

Լարսը փակ է․ Ռուսական կողմում 60 մարդատար մեքենա է կուտակվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին՝ ժամը 10:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում 940 բեռնատար է կուտակվել, 60 մարդատար, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---