Օրբելյանը կրկին Օպերայի տնօրենն է. Վերաքննիչն ուժի մեջ է թողել դատարանի որոշումը11 փետրվարի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը փետրվարի 11-ից կրկին Օպերայի տնօրենն է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը՝ վերականգնելու նրան տնօրենի պաշտոնում: 2019-ի մարտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։ Օրբելյանի խոսքով՝ նախարարության հետ 2017-ին կնքած իր աշխատանքային պայմանագիրը 3 տարով էր և ավարտվում է 2020-ի օգոստոսի 4-ին, իսկ իրեն դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կերկարաձգվի։ Ըստ նրա՝ թատրոնը կիրականացնի իր ծրագրերը, իսկ նոր ծրագրերի և հովանավորների հետ բանակցությունների մասին առավել կոնկրետ հնարավոր կլինի խոսել նոր պայմանագիր ստորագրելուց հետո, քանի որ հովանավորները խուսափում են անկայուն միջավայրում ներդրումներից։ Օրբելյանը նշել է, թե քաշքշուկների պատճառով վերջին 2 տարում թատրոնը նախարարությունից գումար չի ստացել, բեմադրություններ է իրականացրել և հյուրախաղերի մեկնել իր իսկ միջոցներով: Նախարարությունից գումար չի հատկացվել նաև թատրոնի շենքի տանիքի և օդափոխման համակարգի վերականգնմանը։ Խնդիրները կքննարկվեն փետրվարի 12-ին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ հանդիպմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |