1935-36-ին ծնվածները ևս ԽՍՀՄ Խնայբանկի ավանդերի փոխհատուցում կստանան![]() 13 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - 1935-1936թթ. ծնվածները ևս ԽՍՀՄ Խնայբանկի ավանդերի փոխհատուցում կստանան: Կառավարությունն ընդունել է նախագիծը, որով առաջարկվում է 2020-ին շարունակել ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Այդ նպատակով կհատկացվի 1,2 մլրդ դրամ: Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փոխհատուցում կտրամադրվի մինչև 1936-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվածներին: Նախատեսված է նաև փոխհատուցել ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող և հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց: Գործող կարգավորումներով, սակայն, պարտադիր ծառայության զորակոչված անձինք բնակչության պետռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում օգտվել այդ իրավունքից: Նախագծով առաջարկվում է այդ անձանց ևս ավանդների տրամադրման իրավունք վերապահել: Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է 2006-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |