ԵՊՀ դասախոսը բերման է ենթարկվել $1000 կաշառք վերցնելիս

ԵՊՀ դասախոսը բերման է ենթարկվել $1000 կաշառք վերցնելիս

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր է բացահայտել: Ըստ տվյալների՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինական լիազորություններ ունեցող անձանց հետ իր գործնական կապերը, 2017-19-ին մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ $1000-8000 գումար: Այն վերցվել է վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար:

Դասախոսը նշված գումարները ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ բուհ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականներ ապահովելու, պետպատվերի շրջանակում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնյաների, որոշ դեպքերում՝ միջնորդների միջոցով լուծելու համար:

ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար հունվարի 31-ին $1000 վերցնելիս դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել, ապա խոստովանել է հանցագործությունը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում նաև հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---