Վանաձորի կեսից ավելին ու հարակից գյուղերը ջրազրկվել են. Ջրատարը վնասվել է14 փետրվարի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի մոտ 60%-ն ու հարակից գյուղերը ջրազրկվել են՝ ժայռաբեկորը վնասել է ջրատարը: Ջրատար խողովակը վնասվել է Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջուրը սկսել է ուժեղ շիթով լցվել մայրուղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից քարաթափում է եղել, ինչի հետևանքով մոտ 2-3 մխ չափի ժայռաբեկորները (30-40 մխ ընդհանուր ծավալով) ընկնելով վնասել են Վանաձորը սնուցող ջրատար խողովակը (1000 մմ տրամաչափի), որի հետևանքով էլ վնասվել է ճանապարհի մի մեծ հատված. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Արդյունքում Վանաձորի (մոտ 60%-ի), Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի ջրամատակարարումը դադարեցվել է ու կվերականգնվի փետրվարի 15-ին՝ ժամը 08:30-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |