Վերմիշյանի գործով ևս 6 անձ է մեղադրվում

Վերմիշյանի գործով ևս 6 անձ է մեղադրվում

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով ևս 6 անձի է մեղադրանք առաջադրվել։

«Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով»,-տեղեկացնում է Aysor.am-ը ԱԱԾ-ի վրա հղումով:

Վերմիշյանը կալանավորվել է կաշառք ստանալու քրգործի շրջանակում: Ըստ ԱԱԾ-ի` նա 1-2.5 մլն դրամի գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։ Վերմիշյանը խոստովանել է մեղքը:

2019-ի մարտի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ նա նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---