Մարուքյան. Գերմանիայում վարչապետի խոսքերը ՍԴ մասին իրականությանը չեն համապատասխանում14 փետրվարի 2020 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունը, թե ՀՀ Սահմանադրական դատարանը կուսակցականացված է, իրականությանը չի համապատասխանում: «Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով վիրավորել բոլոր դատավորներին»,- ասել է նա: Մարուքյանի խոսքով՝ իրականությունը չի համապատասխանում նաև վարչապետի մեկ այլ պնդում, թե ՍԴ-ն կասկածի տակ է դնում կամ խոչընդոտում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը Հայաստանում, գրում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ հնարավոր չէ հրապարակել մի դեպք, որը ՍԴ-ն տապալել է։ Մարուքյանը հայտարարել է նաև, որ ԼՀԿ դեմ սանձազերծված է մի արշավ, որն անցել է բոլոր կարմիր գծերը և դրա պատճառն այն է, որ համաձայն չեն իշխանության հետ։ «Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումների համար, այլ ոչ թե անընդհատ ասել՝ «վայ, վազելով եկեք այստեղ՝ խլում են, եկեք այս մի կողմ՝ այս կողմից են խլում»։ Հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ»,– հայտարարել է Մարուքյանը։ Վարչապետը Բեռլինում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել էր, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է. «Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է»- ասել էր Փաշինյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |