ԱԺ պատգամավորները կարող են «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորել մինչև փետրվարի 17-ը

ԱԺ պատգամավորները կարող են «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորել մինչև փետրվարի 17-ը

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ԱԺ պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին: Այդ մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցելու դեպքում «Ոչ» կողմը կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը:

Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) ԿԸՀ կարող է ներկայացվել փետրվարի 18-ից: Այն կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Գրությանը կից ներկայացվում է «Որ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «Ոչ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստանալու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ ԿԸՀ ներկայացվելու հերթականության:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---