«Կանազի» շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն. Շինարարությունը սկսվել է![]() 14 փետրվարի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «Կանազի» մշակույթի տան շենքում նոր թատրոն ու դպրոց կգործեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ նշելով, որ նոր բեմի ու մասնագետների անհրաժեշտություն է առաջացել: «Բեմ ունենալը թանկ հաճույք է, բայց դա պետք է, որովհետև մեր քաղաքում, էլ չեմ խոսում հանրապետության մասին, գրեթե չունենք 21-րդ դարին համապատասխանող բեմ՝ լուսային, ձայնային ու բեմի շարժական հնարավորություններով»,- ասել է դերասանը, տեղեկացնում է Shantnews.am-ը: Թոխատյանը նշել է, որ նախատեսված բեմի համար պատրաստի դերասան պետք է լինի՝ ուրիշ մտածելակերպով: «Կոպիտ ասած՝ մենք մեզ համար ենք պատրաստելու դերասանների»,- նշել է նա: Շինաշխատանքներն արդեն սկսվել են: Առաջինը պատրաստ կլինի դպրոցը, հետո՝ մնացածը: Դպրոցի ու թատրոնի ստեղծման աշխատանքներում պետական գումարներ չեն օգտագործվելու: Թոխատյանն ասել է, որ չեն էլ ակնկալում. շենքը ստացել են՝ բավական է: Իսկ շենքը տրամադրվել է ներդրումային ծրագրի դիմաց՝ անհատույց: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցվում 1958-ին կառուցված «Կանազի» մշակույթի կենտրոնի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում: Այն համարվում է պատմամշակութային հուշարձան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |