ՔԿ. 23-ամյա զինվորի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ կա

ՔԿ. 23-ամյա զինվորի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ կա

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ, հայտնում են Քննչական կոմիտեից:

Ասրյանը ճակատի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Մանվելյանը: Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ևս մեկ զինծառայող՝ 2000-ին ծնված Տիգրան Մխոյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---