Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ դեմ քրգործը կարճվել է. 2.837 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե

Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ դեմ քրգործը կարճվել է. 2.837 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը և ազատվել քրեական պատասխանատվությունից, PanARMENIAN.Net ին ասացին Հատուկ քննչական ծառայության լրատվականում:

Ղազարյանի և կնոջ դեմ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ ՀՔԾ-ի՝ Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել են, որ իրենց հետ առնչվող 7 ՍՊԸ-ն չվճարեն խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկերը, այդ գործընթացքում ներգրավելով տարբեր անձանց:

Հիմնավորվել է Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, արարքները պատժվում են տուգանքով, կամ ազատազրկմամբ 2-10 տարի), ինչպես նաև 6 այլ անձի կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը։

Նախաքննության ընթացքում Ղազարյանն ու Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2.837 մլրդ դրամի` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, քննիչը որոշել է Ղազարյանին, Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից և քրգործով վարույթը կարճել:

Քրգործով Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով: Ղազարյանի` Տերյանի բնակարանում ԱԱԾ-ն հայտնաբերել էր 35 մլն դրամ, $1.1 մլն, 230,500 եվրո։ 2018-ի հունիսի 25-ին Ղազարյանն իր հաշվեհամաներից խոշոր գումար էր կանխիկացրել, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---