ԳՇ պետը՝ բանակում քրենթամշակույթի մասին. Չի կարող հասարակությունում լինել, բանակում՝ ոչ

ԳՇ պետը՝ բանակում քրենթամշակույթի մասին. Չի կարող հասարակությունում լինել, բանակում՝ ոչ

PanARMENIAN.Net - Բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրգործի շրջանակում, հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ:

«Ընդհանուր՝ գլոբալ առումով, նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաև հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել, բանակում՝ չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,- ասել է նա:

Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել:

Դավթյանը նշել է նաև, որ զինծառայողների մահվան բոլոր դեպքերով ծառայողական քննություն է տարվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---