Փաշինյան. 311 հոգի զրկվել է վարորդականից, բայց ոչ բալային համակարգի պատճառով

Փաշինյան. 311 հոգի զրկվել է վարորդականից, բայց ոչ բալային համակարգի պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2020-ի սկզբից 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից և նրանցից ոչ մի դեպքում պատճառը չի եղել բալային համակարգը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջին զրկումներից հետո իրավիճակը կվերլուծվի՝ հասկանալու, թե որքանով է պրոցեսն արդարացի:

Փաշինյանը նշել է, որ վարորդական իրավունքից զրկման դեպքերը գրանցվել են օրենքի խիստ խախտումների պատճառով:

«27 հոգի զրկվել է առանց պետհամարանիշի երթևեկելիս, 16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի խուսափել է սթափության զննություն անցնելուց, 180 հոգի զրկվել է վարորդական իրավունքի վկայականից խմածության 0.5 մգ աստիճանի պատճառով, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդականից, այլև քրգործեր են նախապատրաստվել նրանց դեմ»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվածների վիճակագրությունը մարտից հետո կներկայացվի:

Վարչապետը նշել է նաև, որ 2019-ին մեքենաների թիվն ավելացել է 150,000-ով և, չնայած դրան, ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նվազել է:

2020-ի հունվարի 1-ից ներդրված բալային համակարգով յուրաքանչյուր վարորդների տրվում է 9 միավոր: Ըստ օրենքի՝ մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում վարորդական իրավունքը 6 ամսով կասեցվում է: Բալայինի ներդրումը միանշանակ չէր ընդունվել վարորդների կողմից. նրանցից ոմանք պնդում էին, թե երթևեկության ներկայիս պայմաններում այն նպաստելու է մեծ թվով վարորդների՝ վկայականից զրկվելուն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---