Կրակոցներ՝ գերմանական Հանաուում. 9 մարդ զոհվել է, կասկածյալի դին գտել են տան մոտ20 փետրվարի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Հանաու քաղաքում 9 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով, փոխանցում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 8 սպանվածի մասին, սակայն ծանր վիրավորվածներից ևս մեկը մահացել է. առնվազն 5 մարդ լուրջ վնասվածքներ ունի: Տեղացիները հայտնել են, որ 22:00-ին առաջին կրակահերթն է եղել՝ մոտ տասնյակ կրակոցով: Այնուհետև զինյալը նստել է մեքենա և ուղևորվել դեպի հրապարակներից մեկը: Ըստ տեղական թերթերի՝ առաջին բարի մոտ սպանվել է 3 մարդ, երկրորդի մոտ՝ 5: Դեպքից մի քանի ժամ անց ոստիկանությունը կասկածյալի դին գտել է իր տան մոտ: Եւս մեկ դի հայտնաբերվել է հարևանությամբ, այսինքն, ընդհանուր առմամբ, 11 մահվան դեպք է գրանցվել: Ոստիկանությունից հայտնել են, որ որևէ այլ կասկածյալ չկա, կրակահերթի պատճառների մասին տվյալներ նույնպես չկան: Հանաուն ունի մոտ 90,000 բանկչություն, գտնվում է Ֆրանկֆուրտից դեպի արևելք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |