Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, ավելի խստացված:

Նոր մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, տեղեկացնում է «Հետքը»:

Նախկինում Աբրահամյանը մեղադրվում էր ՔՕ 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։

Պաշտպանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով:

Քոչարյանն ասել է նաև, որ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանի խոսքով՝ որևէ առերեսում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ գործում Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ կան։

Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությանբ, ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու ազատ արձակել նրան։

2019-ի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել էին ՀՀ քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխայի որդեգրումներ՝ խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի