Ախտորոշիչ ծառայության ղեկավարը պատշաճ օգնություն չի ցուցաբերել հիվանդին, որը հետագայում մահացել է

Ախտորոշիչ ծառայության ղեկավարը պատշաճ օգնություն չի ցուցաբերել հիվանդին, որը հետագայում մահացել է

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2013-ին բուժկենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննության համաձայն՝ 2013-ի դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը, իր պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունքի արդյունքում, ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բուժօգնություն:

Նա ախտորոշում կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ՝ չհետազոտելով 12-մատնյա աղին, ինչի արդյունքում հիվանդի մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը: Արդյունքում հիվանդին նույն բուժկենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով սխալ հետևություն են արել՝ հիվանդի օգնություն ցուցաբերելով ոչ լրիվ ծավալով:

Արդյունքում խոցից շարունակական արյունահոսության պատճառով 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ հանգեցրել է վերջինիս մահը:

Կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը մեղադրականով ուղարկվել է դատարան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---