Փաշինյան. Եթե ԼՂ անվտանգության առաջարկ կա, Ադրբեջանը կարող է ձևակերպել այն՝ հայերը կքննարկեն21 փետրվարի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Արցախում տարածքներ չեն, այլ անվտանգություն և, եթե հնչի առաջարկ այդ անվտանգության ապահովման համար, ապա հայ ժողովուրդը կքննարկի այն, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ եթե Ադրբեջանն ինչ-որ կերպ համաձայնում է այդ անվտանգությանը, ՀՀ-ն պատրաստ կլինի՞ արդյոք տարածքներ զիջել, Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ Արցախում չկան տարածքներ, կա անվտագություն: «Ստատուս քվոն ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքներն առել են վերահսկողության տակ: Իրենք հաճույքի համար չեն դա արել, արել են, որովհետև այլ տարբերակ չի եղել: Դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակի համար դառնան հասանելի: Տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է անվտանգությունը: Եթե կա առաջարկ, անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի Ադրբեջանի, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կքննարկի՝ իր համար դա ընդունելի է, թե՝ ոչ: Իմ կարծիքն այն է, որ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև առանձնացրել է իր կազմած Մյունխենյան սկզբունքներից մի քանիսը՝ վերահաստատելով ավելի վաղ հնչեցրած իր դիրքորոշումները: Հունվարի 15-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից բերվող տարածքային ամբողջականության մասին թեզին՝ նշելով, թե ԼՂ-ն ԽՍՀՄ-ից անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |