Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան21 փետրվարի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ չեղարկելով քրեական հետապնդումը սեփական ցանկությամբ կյանքից հեռանալուն նպաստելու համար: Մի քանի հասարակական խումբ խնդրել էր թույլ տալ բուժանձնակազմի մասնակցությամբ էվթանազիան անբուժելի հիվանդների համար: Խնդրագրերից մեկը հարյուրավոր բժիշկներ են ստորագրել: Հարցին հավանություն են տվել նաև սոցիալիստական և «կանաչների» կուսակցությունները, տեղեկացնում է euronews-ը: 2018-ի մայիսին Պորտուգալիայի խորհրդարանը մերժել էր նմանատիպ նախաձեռնությունը 5 ձայնի տարբերությամբ: Այս անգամ այն հավանության արժանացավ՝ չնայած բուռն բողոքներին, որոնց մասնակցում էին կաթոլիկ կազմակերպությունները, մի շարք տեղական ԶԼՄ-ներ և Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան: Էվթանազիայի հակառակորդներն այն համարում են տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» և պնդում, որ այդկերպ կյանքից հեռանալը հակասում է բուժաշխատողների առանցքային սկզբունքներին: Կողմնակիցները, իրենց հերթին, պնդում են, թե անբուժելի հիվանդություններով տառապողները պետք է ունենան կյանքից կամավոր հեռանալու օրինական հնարավորություն: Առաջինն ակտիվ էվթանազիան օրինականացրել են Նիդեռլանդները: Հետո անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացվեց Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում ու Կանադայում: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |