Գաբրիելյան. Արհեստական պանիկ միջավայրից չօգտվել և բուժպարագաների գները պահել հավուր պատշաճի

Գաբրիելյան. Արհեստական պանիկ միջավայրից չօգտվել և բուժպարագաների գները պահել հավուր պատշաճի

PanARMENIAN.Net - Դեղի և բուժպարագաների դեպքում բիզնես շահն առաջնային լինել չի կարող, անընդունելի է «առիթից օգտվելն ու մարդու դժբախտության վրա գումար աշխատելը», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:

«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի»,- գրել է նա:

Հարևան Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի գրանցումից հետո ՀՀ-ում սոցցանցերում սկսեցին գրել, որ մի շարք դեղատներում բժշկական պարագաները, մասնավորապես՝ դիմակները մոտ 5 անգամ թանկացել են ու նախկին 30 դրամի փոխարեն արժեն 150 դրամ:

 Ուշագրավ