Փետրվարի 25-ին կցրտի 8-10 աստիճանով. Որոշ հատվածներում բուք է սպասվում

Փետրվարի 25-ին կցրտի 8-10 աստիճանով. Որոշ հատվածներում բուք է սպասվում

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 25-ի երեկոյան ժամերից տեղումներն աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,- ասվում է գրառման մեջ:

Երևանում փետրվարի 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 25-ին տեղումներ կլինեն, բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր՝ անձրև:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---