Նախիջևանը կորոնավիրուսի պատճառով միայն օդային կապ ունի. Ցամաքային սահմանները փակ են25 փետրվարի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը, ինչի արդյունքում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ: Միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցությամբ, գրում է Haqqin.az-ը: Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանին գտնվող Դիլուջու սահմանակետն առանց որևէ զգուշացման: «Մենք անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին այդ միջոցների կապակցությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները կապ են պահպանում և քննարկումներ ունենում»,- ասել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորոլը: Տեղաբնակները մեծ քանակությամբ սննդամթերք՝ ալյուր, ձավարեղեն և այլ մթերք են գնում, քանի որ փակ ճանապարհների պատճառով գներն աճել են, գրում է «Կովկազսկի ուզելը»՝ ադրբեջանական Turan գործակալությանը հղումով: Իշխանությունները սննդամթերքի գնման սահմանափակումներ դեռ չեն դրել: Նախիջևանի ինքնավար հանրապետությունն անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և սահմանակից է ՀՀ-ին, Թուրքիային և Իրանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |