Հանրաքվեի «Այո»-ի կողմի դրամահավաքի ընթացքում 205 մլն դրամից ավելի է հավաքվել

Հանրաքվեի «Այո»-ի կողմի դրամահավաքի ընթացքում 205 մլն դրամից ավելի է հավաքվել

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Այդ մասին երեկոյի ավարտին հայտարարել է շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում է «Առավոտը»:

Դրամահավաք-երեկոն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր «Դվին» ռեստորանում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կուսակցությանը պետք է հազար դրամ, մենք գտնում ենք հազար հոգի, ով կտա մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգի, ով կտա հազար դրամ: Մեր կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» լավագույն ավանդույթները շարունակվում են` թափանցիկ և հաշվետու: Այս պահին դրամահավաքի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ձձևավորվել են ինչպես «Այո»-ի, այդպես էլ «Ոչ»-ի շտաբեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---