Մարզպետ. Արարատում խանութ և տուն ունեցող 1000-ից ավելի շահառու զրկվել է նպաստից![]() 26 փետրվարի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզում 2017-ից հետո սոցիալական նպաստ ստացող, սակայն դրա կարիքը չունեցող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից, հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Փարոսակիրների ցուցակներն ենք մաքրել: Դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց բոլորն իրենց անունով չեն»,- ասել է Սարգսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ ստացել են սոցնպաստ՝ դրա կարիքը չունենալով, մինչդեռ մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել ցուցակներից: Սարգսյանը հայտարարել է, որ ցուցակները մաքրելուց հետո անապահով 60 ընտանիք խոշոր եղջերավոր կենդանի է ստացել: Մարզպետի խոսքով՝ երկու սոցաշխատակից զգուշացվել է. նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս: Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ «ջիպեր ու դղյակներ ունեցող» 983 ընտանիք զրկվել է նպաստից, ինչի արդյունքում մարզի բյուջե հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա: Հարցի մասին մի քանի անգամ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ փաստացի չունեն դրա կարիքը, բայց ձևակերպված են որպես նպաստ ստացողներ: Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ 11,000 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է մարում: Կառավարության նիստերից մեկին վարչապետը խոսել է նաև 30,000 դրամ ստացող, բայց վարկով «Բրաբուս» գնող քաղաքացիների մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |