Առաջին կին զինծառայողները՝ ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խմբում

Առաջին կին զինծառայողները՝ ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խմբում

PanARMENIAN.Net - ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։

Կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ:

Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն ու գաղտնիությունը, կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարելու ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում մարտի դաշտում կատարելու հատուկ նշանակության խնդիրներ։

Բրիգադի կանայք իրենց առջև նպատակ են դրել էլ ավելի կոփվել, յուրացնել նոր հմտություններ և լինել լավագույնը, հասնել մասնագիտական բարձունքների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---