Թեհրան-Երևան չվերթով 52 ուղևոր ՀՀ է ժամանել

Թեհրան-Երևան չվերթով 52 ուղևոր ՀՀ է ժամանել

PanARMENIAN.Net - Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 52 ուղևոր, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները», - նշել է նա:

ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: 2 երկրների քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, ցամաքով իրականացվում են բեռնափոխադրումներ։ ՀՀ տարածքում բեռնատարները տեղաշարժվում են ոստիկանության ուղեկցությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---